ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նշվեց «Բնապահպանի օրը»

 Նշվեց  «Բնապահպանի օրը»
05.06.2012 | 09:13

Բնապահպանի, ինչպես նաև Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվա առթիվ այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Բնության պետական թանգարանում հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների հետ: Միջոցառմանը ներկա բնապահպաններ Խաչատուր Ղարաբաղցյանին, Ժիրայր Վարդանյանին, Ատոմ Գաբրիելյանին Արամ Հարությունյանը շնորհեց «Ոսկե մեդալ»:
«Հունիսի 5-ը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր» ,- միջոցառման բացմանը նշեց նախարարը:
Նրա խոսքերով, բնապահպանական խնդիրները` կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանություն, հողերի կառավարում, անապատացում, օզոնային շերտի պահպանություն` կարևոր դեր ունեն մարդկության հետագա կայուն զարգացման համար: Նշված գործոնների հետ կապված խնդիրները բարձրաձայնելուց բացի, պետք է միաժամանակ արձագանքել, որպեսզի դրանք ժամանակին լուծում ստանան: «Պետք է անաղարտ պահել շրջակա միջավայրն ու բնությունը` նույն ձևով փոխանցելով ապագա սերունդներին», -հավելեց Արամ Հարությունյանը:
«Հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը հույս հայտնեց, որ բնապահպանության ոլորտում առաջիկայում սպասվող փոփոխություններն ազդեցիկ կլինեն, քանի որ երիտասարդ սերունդը սկսել է շարժում` այն տանում է ճիշտ ուղով: «Հույս ունեմ նաև, որ այն դրական ազդեցություն կունենա բնության հետագա ապահպանության համար` ամենօրյաից մինչև տնտեսական վերաբերմունք»,- ասաց նա` հավելելով, որ նաև մի փոքր մտավախություն ունի, թե արդյո՞ք ներկա սերունդը Հայաստանի բնությունը կկարողանա մեր նույն անաղարտությամբ փոխանցել գալիք սերունդներին:
Կարինե Դանիելյանը միաժամանակ ընդծեց այսօրվա համար կարևորագույն համարվող` Սևանա լճի բնապահպանական խնդիրը: «Սևանին առնչվող խնդիրների դրական արդյունքներն այսօր պատրաստվում ենք ներկայացնել բնապահպանության նախարարին»,- հավելեց նա` ընդգծելով, որ Սևանա լիճը թե՜ որակի, թե՜ ջրի ցուցանիշներով դրականորեն բարձրացել է: «Այս պարագայում պետք է անպայման հետևողական լինենք, որպեսզի կրկին էկոլոգիական խնդիրներ չառաջանան»,- ասաց Կ. Դանիելյանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նախարարության նորացված պաշտոնական կայքը և «Սևանա լճի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատում» գիրքը: Հանդիսության վերջում, թանգարանի բակում մի խումբ դպրոցականների մասնակցությամբ անցկացվեց, «Բնությունն իրենց աչքերով»` օրվա խորհրդի հետ կապված կավճանկարչություն, որի բոլոր մասնակիցները ստացան նվերներ: Երեք լավագույն նկարների հեղինակների նախարարության կողմից հանձնվեցին պատվոգրեր:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ